Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 935 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017
թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Մանկական եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման
նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական
ընկերության կողմից շարժական հեռուստակայանի ձեռքբերումն իրականացվում է
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին
մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ հաշվի առնելով, որ գնման
ընթացակարգի՝
1) կազմակերպումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա՝
չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի
4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ»
պարբերությունների, բացառությամբ կանխավճարի ապահովման, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի
N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները.
2) հրավեր տրամադրվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»
փակ բաժնետիրական ընկերության կողմից որոշված մասնակիցներին, որոնց թիվը չի
կարող պակաս լինել երեքից.
3) արդյունքում պայմանագիր կնքվում է հրավերով սահմանված տեխնիկական
պահանջները բավարարող գնահատված և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ` պայմանով, որ ընտրված մասնակցի վարկունակությունը
կգնահատվի բավարար՝ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման
համար։