23 Հունիսի 2022, 923 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի
երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում
կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և
վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների
վարչությունը (այսուհետ` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը
(այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ)» բառերով, իսկ նույն
կետի 2-րդ նախադասությունը հանել.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո
վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանությունը կամ
հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր
ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր
բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել
իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու
վերաբերյալ:».
3) 3-րդ կետով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն
հավելվածի.
4) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական
ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերը
փոխարինել «դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում»
բառերով.
5) 9.1-ին կետում «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական
հիմնարկների» բառերը փոխարինել «դեսպանությունների կամ հյուպատոսական
հիմնարկների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից: