Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 920 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին կետի և 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու
մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում
կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից։