23 Հունիսի 2022, 918 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում
աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության
համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա
պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական
ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին»
N 1510-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սույն կարգի NN 2-5 ձևերով հաստատված անձնային և (կամ) կառավարչական հմտությունների գնահատման ձևերը պետական այլ ծառայություններում կիրառելիս քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին
համապատասխանությունը որոշելու համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար պաշտոնների որոշման վերաբերյալ դրույթը։».
2) 34-րդ կետի աղյուսակի «Կատարված է առանց թերությունների» սյունակում
«100» թիվը փոխարինել «95-100» թվերով, իսկ «95-90» թվերը՝ «94-90» թվերով.
3) 39.1-ին և 39.2-րդ կետերում «100» թիվը փոխարինել «95-100» թվերով.
4) 41.1-ին կետում «՝ ելնելով փաստացի կատարած աշխատանքներից» բառերը
փոխարինել «, եթե նա այդ կիսամյակում փաստացի աշխատել է (փաստացի օգտագործված մարդ/օրեր) առնվազն մեկ ամիս» բառերով.
5) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է
հետևյալ բանաձևով՝ աշխատանքի կատարողականի ընդհանուր գնահատականը
ձևավորվում է համակարգով անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր
գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և սույն
կարգի 43-րդ կետով ստացված գումարից: Ղեկավար չհանդիսացող աշխատողի
(մասնագիտական պաշտոն զբաղեցնողի) համար՝
ԿԸԳ=ՄԿԳx90% + ԱՀԳx10%, որտեղ`
ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,
ՄԿԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված
թվաբանական միջինն է,
ԱՀԳ-ն` անձնային հմտությունների գնահատականն է:».
6) 44.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44.1. Ղեկավար աշխատողի (ղեկավար պաշտոն զբաղեցնողի) կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով՝
ՂԿԸԳ=ՄԿԳX50% + ԱԿՀԳX50%, որտեղ՝
ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,
ՄԿԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված
թվաբանական միջինը,
ԱԿՀԳ-ն` անձնային և կառավարչական հմտությունների գնահատականը:».
7) 44.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) 50-րդ կետը «կատարողականը» բառից հետո լրացնել «անձնակազմի
կառավարման ստորաբաժանման կողմից գլխավոր քարտուղարին ներկայացվելուց հետո» բառերով.
9) 54-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին կետով՝
«54.1. Պետական ծառայողի կատարողականը չի գնահատվում, եթե կիսամյակի
ընթացքում սույն կարգի 54-րդ կետով սահմանված ժամանակահատվածները,
բացառությամբ փաստացի աշխատած ժամանակահատվածի (փաստացի օգտագործված մարդ/օրեր), գերազանցում են հինգ ամիսը։».
11) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«55. Աշխատանքի նոր ընդունված աշխատողի կատարողականը գնահատվում է, եթե նա կիսամյակի ընթացքում փաստացի աշխատել է առնվազն երեք
ամիս։ Սույն կետով սահմանված դրույթը չի տարածվում մեկ կիսամյակի ընթացքում
պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին
առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքերի վրա։».
12) 57.1-ին կետը «աշխատում է։» բառերից հետո լրացնել «Աշխատողը
պարգևատրումից չի զրկվում նաև այն դեպքում, եթե նրա կիսամյակային կատարողականի գնահատականը դրական է, և կիսամյակի ավարտից հետո նա տեղափոխվել է պետական իշխանության մեկ այլ մարմին։».
13) N 6 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների ընդհանուր գնահատականը».
14) N 6.1-ին ձևի վերնագիրը «Ղեկավար աշխատողի» բառերից հետո
լրացնել «(ղեկավար պաշտոն զբաղեցնողի)» բառերով, 3-րդ և 4-րդ կետերն ուժը
կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետի «(5 = 1+4)» թվերը փոխարինել «(5 = 1+2)»
թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ
ենթակետերի։ Սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժի մեջ
են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։