Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 917 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2017-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական
հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել արդարադատության
նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին» N 2017-Ա որոշումը:
 

Արխիվ

2024

2023