Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 925 - Ն

ԷԿՎԱԴՈՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Էկվադորի Հանրապետության
քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2022 թվականի
հունիսի 23-ից:
2. Սահմանել, որ Էկվադորի Հանրապետության քաղաքացիներն առանց
մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում`
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի
1-ին մասով սահմանված ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն
որոշման մասին ծանուցել Էկվադորի Հանրապետության իշխանություններին՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: