23 Հունիսի 2022, 919 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի
փետրվարի 3-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով
պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության
գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և
նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը
հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 129-Ն որոշման
(այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 9-ամսյա ժամկետում գործադիր մարմնի
ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի
հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատել առողջապահության
բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի և համապատասխան մարզպետի
համատեղ հրամանով:».
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության
այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և
հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ
տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան
բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ
բան նախատեսված չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը: