23 Հունիսի 2022, 928 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի
6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման
կարգը և ձևերը սահմանելու մասին» N 783-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ
կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, 6» թիվը.
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ
5-րդ ենթակետով՝
«5) ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական
մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները:.
3) որոշման N 2 հավելվածի N 6 ձևի ցանկն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և
տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո հրապարակվող ցանկերի վրա: