Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 910 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել լրացումներ, օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու`
1) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/26Շ-2 պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված թիվ 1 համաձայնագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի, ինչպես նաև լրացուցիչ ծավալի աշխատանքների կատարման համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 50 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության և 4-րդ ենթակետի ու պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.
2) «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 30-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/16Շ պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը պայմանագրի ընդհանուր գումարի 40 տոկոսից ոչ ավելի չափով, ինչպես նաև պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված թիվ 1 համաձայնագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի և սույն ենթակետում նշված լրացուցիչ ծավալի աշխատանքների կատարման համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 120 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի ու պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.
3) «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/29Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված թիվ 1 համաձայնագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 69 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.
4) «Մերձմոսկովյան» փակ բաժնետիրական ընկերության հետ՝
ա. 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/32Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված թիվ 1 համաձայնագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի, ինչպես նաև 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների կատարման համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 89 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները,
բ. 2021 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/2Շ-1 պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 39 օր, իսկ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկել 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.
5) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/26Շ-1 պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված թիվ 1 համաձայնագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 30 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի ու պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.
6) «Շինպլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի մայիսի 15-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/3Շ-1 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի շրջանակներում պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ մինչև 17 տոկոսի չափով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով փոխարինելու համար և այդ աշխատանքների կատարման համար տրամադրել կատարման նոր ժամկետ՝ 50 օր, աշխատանքների սկիզբը և ավարտը հստակ սահմանելով սույն ենթակետի հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագրով, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի և պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.
7) «Գրիգոր Հարությունյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 3-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/17Շ պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի շրջանակներում պայմանագրի 1-ին և 2-րդ չափաբաժիններով նախատեսված որոշ աշխատանքներ մինչև 42 տոկոսի չափով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով փոխարինելու համար՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը.
8) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի սահմաններում պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ մինչև 30 տոկոսի չափով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով փոխարինելու համար՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

Արխիվ

2024

2023