Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 905 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին)՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ծառայության պետի և տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական
գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ծառայության և տեսչական մարմնի միջոցների հաշվին:

հավելված1

հավեված2

Արխիվ

2024

2023