Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 904 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ամրացված հինգ միավոր
տրանսպորտային միջոցը՝ համաձայն hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ պետական գույքի կառավարման կոմիտե)՝ հետագայում այլ գերատեսչությանն
ամրացնելու կամ օտարելու նպատակով։
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, ապահովել սույն որոշման հավելվածում նշված
տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման՝ պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։

հավելված