17 Հունիսի 2022, 909 - Ա
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների
կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սեփականության իրավունքով ընդունել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարումից հետո մնացած գույքը, որից՝ 3 հատ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ համաձայն N 1 հավելվածի, իսկ 65 հատ գույքը՝ Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ապահովել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման հանձնաժողովից սույն որոշման 1-ին կետի N 1 և N 2 հավելվածների գույքի ընդունման աշխատանքները։