Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 903 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված
N 1 հավելվածը լրացնել հետևյալ ստուգաթերթերով՝
1) «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր
միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման
նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթ՝ համաձայն N 5
հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5