17 Հունիսի 2022, 896 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2130-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 2130-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «129 035 781,3 դրամ սկզբնական արժեքով, 367.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 2)» բառերը
փոխարինել «12 292 467 դրամ սկզբնական արժեքով, 35 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 2)՝ համաձայն հավելվածի,» բառերով.
2) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի: