Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 874 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) ֆինանսական միջոցների առկայությամբ կապալառուի հետ 2022 թվականի մարտի 30-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/8 և 2022 թվականի փետրվարի 3-ին
կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/21 պայմանագրերը՝ տասնօրյա ժամկետում համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով, համապատասխանեցնել «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին.
2) մինչև սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության տրամադրումը և դրա հիման վրա աշխատանքների կատարման և
ծառայությունների մատուցման համաձայնագրերի կնքման հիմքերի առաջացումը, 2022 թվականի փետրվարի 3-ին և մարտի 30-ին կնքված համապատասխանաբար N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/21 և N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/8 գնման պայմանագրերի շրջանակներում բանկային երաշխիքների ձևով ներկայացված պայմանագրերի և որակավորման ապահովումները՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, փոխարինել տուժանքների ձևով միակողմանի հաստատված հայտարարություններով․
3) ֆինանսական միջոցները համապատասխան համաձայնագրերով ուժի մեջ դնելու միջոցով, շինարարության թույլտվություն ստանալուց հետո, առաջարկ ներկայացնել կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին՝ ֆինանսական միջոցների համամասնությամբ և սահմանված չափով պայմանագրերի կատարման ու որակավորման երաշխիքներ ներկայացնելու պայմանով:

Արխիվ

2022

2021