Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 878 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին N 546-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի (այսուհետ` հավելված) 9-րդ կետում մաքսային հսկողության ընտրված ուղու բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի բառերով.
2) հավելվածի 20-րդ կետում ընտրված մաքսային հսկողության ուղու բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի բառերով.
3) հավելվածի 29-րդ կետում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 287 բառերը փոխարինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124 բառերով.
4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին և 1․2-րդ կետեր՝
1․1. Սույն կարգին համապատասխան՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ստացած անձինք հասանելիություն են ստանում ՄՄԱՏՀ-ում ներդրված համակարգերում առկա՝ իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը։
1․2․ Սույն կարգին համապատասխան՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am) համակարգ մուտք գործելու վրա։։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Արխիվ

2024

2023