Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 884 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Քանաքեռավան, 30-րդ թաղամաս 1 հասցեում գտնվող՝ 3,295,828 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 31,8 քառ. մետր մակերեսով ՕԿՋ, 7,5 քառ. մետր մակերեսով չոր խուցը, 30,2 քառ. մետր մակերեսով ՕԿՋ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.04266 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ համագործակցելով Քանաքեռավան համայնքի ղեկավարի հետ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու ուղղությամբ։