17 Հունիսի 2022, 894 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «1213. Տեսչական վերահսկողության» ծրագրի «31007. Տեսչական մարմիններին տրանսպորտային միջոցներով ապահովում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից ձեռք բերված՝
1) «LADA NIVA LEGEND» մակնիշի չորս ավտոմեքենաները՝ համաձայն N 1 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին.
2) «LADA NIVA LEGEND» մակնիշի չորս ավտոմեքենաները՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին.
3) «LADA NIVA LEGEND» մակնիշի չորս ավտոմեքենաները՝ համաձայն N 3 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված ավտոմեքենաների պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, N 2 հավելվածով նախատեսված ավտոմեքենաների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, իսկ N 3 հավելվածով նախատեսված ավտոմեքենաների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: