Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 892 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Կանաչուտ բնակավայրի Պ.Սևակի փողոց թիվ 13/2 հասցեում գտնվող 157քառ.մ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ամբուլատորիայի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված, 366300 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.03 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 07042018-03-0047) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և Արտաշատ համայնքի միջև՝ պայմանագրում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի կնքման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին: