9 Հունիսի 2022, 854 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետում «ժամկետով» բառը փոխարինել «ժամկետով՝ 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար՝ առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով,
բ. 4-րդ ենթակետում «ժամկետով» բառը փոխարինել «ժամկետով՝ 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար՝ առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով,
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝
ա. 2021 թվականին տրամադրվող վարկերի նկատմամբ՝ 2022 թվականի հունիսի 15-ից հետո,
բ. 2022 թվականին տրամադրվող վարկերի նկատմամբ՝ 2024 թվականի հունվարի 15-ից հետո։»,
դ. 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով՝
«6) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը.
7) 2022 թվականին բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին։».
2) որոշման 3-րդ կետը «30-ը» բառից հետո լրացնել «և 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականին արտահանում» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին արտահանումներ» բառերով,
բ. 3-րդ կետում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը՝» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝» բառերով,
գ. 4-րդ կետում և 14-րդ կետի 3-րդ ենթակետում «2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը» բառերով,
դ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝
«7.1. Այն դեպքում, երբ 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:»,
ե. 11-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականին» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2020 թվականին, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար՝ 2021 թվականին» բառերով,
զ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն.
ա. շահառուից՝ առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ,
բ. ՖԿ-ից՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շահառուի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ:»,
է. NN 1 և 2 ձևերում «2021» թիվը փոխարինել «202...» թվով,
ը. N 2 ձևում «2019» և «2020» թվերը փոխարինել «20....» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։