Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 845 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածի N 1 ցուցակը
«3-FPM (2-(3-ֆլուրոֆենիլ)-3-մեթիլմորֆոլին)» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«5F-MDA-19 (Z)-N’-(1-(5-ֆտորոպենտիլ)-2-օքսոինդոլին-3-իլինդեն) բենզոհիդրազին,
ADB-FUBIATA կամ (FUB-ACADM) 2-[[2-[1-[(4-ֆտորոֆենիլ)-մեթիլ]ինդոլ-3-իլ]ացետիլ]ամինո]-3,3-դիմեթիլ-բութանամիդ,
ADB-PHTINACA կամ (MMBA(N)-PHT) (S)-N-(1-ամինո-3,3-դիմեթիլ-1-օքսոբութան-2-իլ)-1-ֆենէթիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ,
Bromazolam 8-բրոմո-6-ֆենիլ-1-մեթիլ-4H-բենզո[f] [1,2,4]տրիազոլո[4,3-a] [1,4]դիազեպին,
2,3-seco-fentanyl N-(4-(մեթիլ(2-ֆենիլէթիլ)ամինո)բութան-2-իլ)-N-ֆենիլպրոպանամիդ,
5-MeO-DIBF N-(2-(5-մեթոքսի-1-բենզոֆուրան-3-իլ)էթիլ)-N-(պրոպան-2-իլ) պրոպան-2-ամին,
isotonitazene 2-(5-նիտրո-2-((4-պրոպան-2-իլօքսիֆենիլ)մեթիլ)-1H-բենզիմիդազոլ-1-իլ)-N,N-դիէթիլէթան-1-ամին,
2C-B-AR 5-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-4,5-դիհիդրո-1,3-օքսազոլ-2-ամին,
5-AEDB 2-(2,3-դիհիդրո-1-բեզոֆուրան-5-իլ)էթան-1-ամին,
SL-164 2-մեթիլ-3-(2-մեթիլ-4-քլորֆենիլ)-5-քլորքինազոլին-4(3H)-ոն,
2-Me-AP-237 1-(2-մեթիլ-4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ)բութան-1-ոն,
AP-237 1-(4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ]բութան-1-ոն,
Flualprazolam 8-քլոր-6-(2-ֆտորոֆենիլ)-1-մեթիլ-4H-բենզո[f][1,2,4]տրիազոլո[4,3-a][1,4]դիազեպին,
MMBA(N)-073 կամ (ADB-BUTINACA) (1-բութիլ-N-(1-կարբամոիլ-2,2 դիմեթիլպրոպ-1-իլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ),
MMBA(N)-019 1-հեքսիլ-N-(1-կարբամիոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը: