Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 847 - Ն

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում սույն որոշմանը համապատասխան սահմանել՝ հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի՝ առնվազն երեք տարին մեկ անգամ վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը:
3. Սահմանել, որ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քրեական վարույթին ներգրավելու նպատակով՝ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համագործակցության շրջանակում՝ 2021 թվականին վերապատրաստման դասընթաց անցած (համապատասխան վկայական ստացած) 25 հոգեբաններին՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, ճանաչել որպես՝ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորված հոգեբաններ և տրամադրել սույն որոշման hավելվածի 55-րդ կետով նախատեսված որակավորման վկայականներ՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գործողության ժամկետով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 15-ից:

 

հավելված

Արխիվ

2024

2023