Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 846 - Ա

«694-790 ՄՀՑ ԵՎ 3.4-3.8 ԳՀՑ ՀԱՃԱԽԱԿԱՆԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՎՐԱՍՏԱՆ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ) ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՍՊԵԿՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «694-790 ՄՀց և 3.4-3.8 ԳՀց հաճախականային տիրույթներում ցամաքային շարժական ռադիոկապի ցանցերի համար Արևելյան գործընկերության երկրների (Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) ադմինիստրացիաների միջև ներդաշնակեցված տեխնիկական պայմանների վերաբերյալ» Սպեկտրի հարցերով տարածաշրջանային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը ստորագրել վերապահումով՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ կազմակերպել համաձայնագրի ստորագրումը:

հավելված