9 Հունիսի 2022, 841 - Ա
ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Գրիշա Գագիկի Գասպարյանին (ծնվ.՝ 19.02.1996 թ., հաշվառման հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, ՈԿՖ բանավան, 10 շ., 69 բն.):