Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 831 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 679-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1913-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 22-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1438-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը և անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը հաստատելու մասին N 1230-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ 1-ին կետի 1-ին և 5-րդ ենթակետերի, որոնք ուժը կորցրած կճանաչվեն «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: