Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 836 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 2085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչի համազգեստի նկարագիրը և ձևը, պետական տեսուչի համազգեստի կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագիրը և ձևը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևը և այն կրելու կարգն ու պայմանները և բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարբերանշանի նկարագիրը հաստատելու մասին»․
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևը և այն կրելու կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.».
3) որոշման 1-ին կետի «գ», «դ», «ե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
6) որոշման NN 3, 4 և 5 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

հավելված1

հավելված2