Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2022, 813 - Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ 3) ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) 2022 թվականի համար նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 4 և N 3 հավելվածի N 1 աղյուսակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ`
1) մինչև Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերը ձևակերպվում են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21009 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում կայունացման դեպոզիտային հաշվի միջոցների հաշվին.
2) սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21009 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման իրականացված և նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցները ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացվող միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվում և վերաձևակերպել ծախսերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2