Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2005, 2413 - Ն

«ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 330030 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (հասցեն` քաղ. Երևան, Այվազովսկու 4) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել`

ա) հաշվեկշռային մեթոդով 15793 հազ. դրամ գնահատված արժեքով և 1764 քառ. մետր մակերեսով արտադրական ծառայության տեղամասը,

բ) հաշվեկշռային մեթոդով 1972 հազ. դրամ գնահատված արժեքով և 79,7 քառ. մետր մակերեսով էլեկտրական ենթակայանը,

գ) վարչական շենքից` հաշվեկշռային մեթոդով 15746 հազ. դրամ գնահատված արժեքով` 950 քառ. մետր արտադրական տարածքը,

դ) հաշվեկշռային մեթոդով 75950 հազ. դրամ գնահատված արժեքով և 6480 քառ. մետր մակերեսով արտադրական պահեստը, 450 գծամետր երկարությամբ ավտոճանապարհը (տարածքային բարեկարգում) ու ավտոկանգառը,

ե) հաշվեկշռային մեթոդով 41590 հազ. դրամ գնահատված արժեքով և 3600 քառ. մետր մակերեսով գլխավոր պահեստն ու 10,8 քառ. մետր մակերեսով ավտոկշեռքը,

զ) հաշվեկշռային մեթոդով 53530 հազ. դրամ գնահատված արժեքով և 3600 քառ. մետր մակերեսով մետաղյա իրերի պահեստն ու սույն որոշման հավելվածում նշված գույքը, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

1.2. Համապատասխան չափով` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` դրանց ձեռքբերմամբ և մարմամբ նվազեցնել «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

1.3. Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունները մարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 1764 քառ. մետր մակերեսով արտադրական ծառայության տեղամասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ քաղաքացի Հենրիկ Խաչատրյանին (անձնագիրը` AA0434912, տրված` 011-ի կողմից, 28.06.1996 թ., քաղ. Երևան, Չարենցի 40, բն. 25):

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 79,7 քառ. մետր մակերեսով էլեկտրական ենթակայանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հենրիկ Խաչատրյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիրը` AA0434912, տրված` 011-ի կողմից, 28.06.1996 թ., քաղ. Երևան, Չարենցի 40, բն. 25):

2.3. Սահմանել սույն որոշման 2.1-ին և 2.2-րդ կետերով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 9910 հազ. դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.3-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 2,5 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` նվազագույնը 30000 դրամ աշխատավարձով` հետևյալ համամասնությամբ`

1-ին տարում` 1,0 մլն դրամ և 6 աշխատատեղ,

2-րդ տարում` 1,5 մլն դրամ և 8 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 288240 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Այվազովսկու 4 հասցեում գտնվող վարչական շենքից 950 քառ. մետր արտադրական տարածքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ` «ՍՍՕ Պլաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Ամիրյան 7/8):

3.2. Սահմանել սույն որոշման 3.1-ին կետով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 8550 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 2,5 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` նվազագույնը 30000 դրամ աշխատավարձով` հետևյալ համամասնությամբ`

1-ին տարում` 1,0 մլն դրամ և 10 աշխատատեղ,

2-րդ տարում` 1,5 մլն դրամ և 15 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 255600 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 6480 քառ. մետր մակերեսով արտադրական պահեստը, 450 գծամետր երկարությամբ ավտոճանապարհը (տարածքային բարեկարգում) և ավտոկանգառը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել`

ա) գույքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 75950 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 75950 հազ. դրամ:

4.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

4.4. Սահմանել, որ մրցույթում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի և հողատարածքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1051140 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ, եթե գնորդը ֆիզիկական անձ է:

4.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 3600 քառ. մետր մակերեսով գլխավոր պահեստն ու 10,8 քառ. մետր մակերեսով ավտոկշեռքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել`

ա) գույքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 41590 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 41590 հազ. դրամ:

5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

5.4. Սահմանել, որ մրցույթում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի և հողատարածքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 965724 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ, եթե գնորդը ֆիզիկական անձ է:

5.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 3600 քառ. մետր մակերեսով մետաղյա իրերի պահեստը և սույն որոշման հավելվածում ներկայացված գույքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

6.2. Սահմանել`

ա) գույքի` հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 53530 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 53530 հազ. դրամ:

6.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

6.4. Սահմանել, որ մրցույթում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

6.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի և հողատարածքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1008708 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ, եթե գնորդը ֆիզիկական անձ է:

6.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

7.1. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել`

ա) «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 115696 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 115696 հազ. դրամ:

7.3. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի ապրիլի 4-ի դրությամբ կազմել են 9754,0 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4515 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 4196 հազ. դրամ,

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 11 հազ. դրամ,

անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 1032 հազ. դրամ:

7.4. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1388352 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

8. Գաղտնի:

9. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել մասնավորեցվող գույքի զբաղեցրած հողատարածքների սահմանների ու չափերի ճշգրտումը և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: