Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2022, 806 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023