Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2022, 783 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ և 2.3-րդ կետերով՝
«2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ պետական գրանցման և (կամ) պետական հաշվառման ենթակա (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված) տրանսպորտային միջոցների պետական գրանցման և (կամ) պետական հաշվառման գործողություններ կատարելու համար տրանսպորտային միջոցը և մաքսային հայտարարագիրը չեն ներկայացվում ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում, եթե տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) պետական հաշվառման գործողություններ կատարելիս տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնից առցանց եղանակով ստացվում են տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագիրը և տրանսպորտային միջոցի զննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, և եթե այն պարունակում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) պետական հաշվառման համար անհրաժեշտ և բավարար տվյալներ։ Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցի զննության արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվող տվյալների ցանկը և այդ տվյալների փոխանցման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով:
2.3. Սույն որոշման 2.2-րդ կետով նախատեսված դեպքում ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումում տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) պետական հաշվառման գործողություններ կատարելիս հիմք են ընդունվում մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցի զննության արդյունքները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023