Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 774 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Արտոնագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ հոդվածի 1-ին, 40-րդ հոդվածի 5-րդ, 51-րդ հոդվածի 1-ին, 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ,
70-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ, 75-րդ հոդվածի 3-րդ, 82-րդ հոդվածի 4-րդ, 83-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ հոդվածի 1-ին, 37-րդ հոդվածի 6-րդ, 47-րդ հոդվածի 1-ին, 50-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 56-րդ հոդվածի 4-րդ, 57-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ, 59-րդ հոդվածի 3-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ, 67-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Ապրանքային նշանների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդում բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, արդյունաբերական դիզայնների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) գյուտի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) արդյունաբերական դիզայնի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացման, արտոնագրային հավատարմատարների գրանցման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) գյուտերի, արդյունաբերական դիզայնների գրանցամատյանների բովանդակությունը, դրանցում փոփոխություններ կատարելու մասին դիմումի ձևերը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձևը և դրա տրամադրման, ինչպես նաև գրանցամատյանի վարման հետ կապված գործողությունների կատարման, արտոնագրերի ձևը և դրանց մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին կարգը` համաձայն N 7 հավելվածի.
8) գյուտի կամ արդյունաբերական դիզայնի լիցենզիաները (այդ թվում՝ ֆրանչայզինգը), դրանց պայմանների հետագա փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) գյուտի կամ արդյունաբերական դիզայնի արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 9 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9