Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 775 - Լ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 520-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի օրինակելի ձևը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 520-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման հավելվածի 1-ին կետը «վարկերի» բառից հետո լրացնել «և ֆակտորինգի (այսուհետ միասին՝ վարկ)» բառերով.
2) հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) վարկի սահմանաչափը կազմում է՝
ա. բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ ոչ ավելի, քան 7.0 մլն դրամը,
բ. անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը.»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված