Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 772 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1895-Ն որոշման հիման վրա համապատասխան ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված գազամատակարարման համակարգի գույքը, այդ թվում՝ սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքը (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4