26 Մայիսի 2022, 749 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Գ. ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ 4, 6 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության
Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետական ցուցիչ՝ 1.6.67.)՝ Գ. Քոչարի փողոցի 4, 6 հասցեներում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ճակատային հատվածամասերի փոփոխում: