Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 765 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1560-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1692-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: