Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 735 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 43 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ համաձայն հավելվածի՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Գորիս համայնքի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

հավելված

Արխիվ

2024

2023