26 Մայիսի 2022, 751 - Ա
ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ STEPTOE & JOHNSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող՝ Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmond Khudyan and Arin Capital & Investment Corp. v. Republic of Armenia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործի առնչությամբ հարուցված արբիտրաժային վճռի չեղարկման, ինչպես նաև դրա հարկադիր կատարման վարույթների շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe & Johnson ընկերությանը։
2. Չեղարկման վարույթի շրջանակներում վերջինիս հետ կնքել 280,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր և սահմանել, որ սույն գնման առարկան ձեռք է բերվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանված 1223 ծրագրի 11001 միջոցառման համար հատկացված միջոցներից։
3. Հաստատել Steptoe & Johnson ընկերությանը հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հավաքագրված գումարից առավելագույնը 33 %-ի չափով գումարի վճարման ապահովումը՝ ըստ կատարման վարույթի արդյունքների։