Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 249 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության` Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցի N 15 հասցեում գտնվող` շենքային համալիրի կազմի մեջ մտնող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի շենքը` 900 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 7695779 դրամ մնացորդային արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:        2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգին համապատասխան ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը: