Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2022, 723 - Լ

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2022 թվականի հունիսի 20-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված միջոցառման կարճ անվանումը և տարբերանշանը (լոգոն) (տեսքը, ձևը).
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման համաձայն Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերին ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման հավելվածով հաստատված միջոցառման շրջանակներում և սահմանված պայմաններով գործընկերություն հաստատելու վերաբերյալ.
4) 2022 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակել սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված առաջարկն ընդունած գործընկեր բանկերի ցանկը և պարբերաբար թարմացնել այն՝ ըստ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների.
5) սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումը գործարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

հավելված

Արխիվ

2024

2023