Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2022, 701 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 362-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 362-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-2-րդ և 4-6-րդ կետերի «Ծագման երկիրը» և «Արտահանման երկիրը» սյունակներում «Իտալիա» բառը փոխարինել «ԵՄ երկրներ» բառերով.
2) 3-րդ կետի «Ծագման երկիրը» և «Արտահանման երկիրը» սյունակներում «Լեհաստան» բառը փոխարինել «ԵՄ երկրներ» բառերով։

Արխիվ

2024

2023