19 Մայիսի 2022, 713 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման կարգի՝
ա. 6-րդ կետում «ստուգաչափում» բառը փոխարինել «տրամաչափարկում» բառով,
բ. 6-րդ կետի 6-րդ ենթակետը «հավաստագրի» բառից հետո լրացնել «կամ վկայականի» բառերով,
գ. 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) հավատարմագրման վկայագրի պատճենը.».
3) որոշման, որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ)» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «թվային տախոգրաֆներ» բառերով.
4) որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «վարորդ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ավտովարորդ» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ից։