Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 683 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու`
1) «Հիպերնովա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/38Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 (քառասուն) օր, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/38Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.
2) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/37Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 (քառասուն) օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/37Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.
3) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 (հիսուն) օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ԳՀՄԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5