13 Մայիսի 2022, 666 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետում`
ա. «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով,
բ. «մարմնի կողմից» բառերից հետո լրացնել «, զինծառայողի ծնողների (ծնողի) մահվան վկայականները, զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի` զինծառայողի հետ ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման բացակայության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից տրամադրված տեղեկանքը.» բառերով.
2) 2.1-ին կետում «Սույն կետով նախատեսված կարգով» բառերը փոխարինել «Սույն կարգի համաձայն» բառերով.
3) 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: