13 Մայիսի 2022, 659 - Ա
ՍՈՒՐԵՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Սուրեն (անձնագրի սերիա` ARM8712149) և Հասմիկ (անձնագրի սերիա` ARM8311302) Փահլևանյանների (այսուհետ՝ ներդրողներ) կողմից ներկայացված՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում ներդրողների սեփականությունը հանդիսացող հողամասին կից՝ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 01-006-0502-001 ծածկագրով 326 քմ հողամասը կադաստրային արժեքով ներդրողներին ուղղակի վաճառքի ձևով օտարմանը՝ ծրագրի իրականացման նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 2 (երկու) տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ՝ լուծելով ներդրողների հետ կնքված պայմանագիրը։