Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 662 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի`
1) 10-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VIII. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (I05-I99)
41. Սրտի ծանր ձևի իշեմիկ հիվանդություններ (I20-I25)՝ ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I44. I45, I47- I48):
42. Զարկերակային հիպերտենզիա` 3-րդ աստիճանի (I15)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով:
43. Երկրորդային զարկերակային հիպերտենզիա (3-րդ աստիճանի (I11- I15)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով:
44. Իդիոպատիկ (առաջնային) թոքային հիպերտենզիա, սրտի կիֆոսկոլիոտիկ հիվանդություն, քրոնիկ թոքային թրոմբոէմբոլիկ հիպերտենզիա և թոքային անոթների այլ ճշտված հիվանդություններ` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով:
45. Սրտի փականների ձեռքբերովի հիվանդություններ` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով, որոնք ենթակա չեն դեղորայքային վերահսկման և վիրաբուժական շտկման (I34- I38):
46. Կարդիոմիոպաթիա (դիլատացիոն, հիպերտրոֆիկ, ռեստրիկտիվ, աջ փորոքի` առիթմոգեն)` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I42- I42.9):
47. Պերիկարդիտներ քրոնիկ ընթացքով` ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով, որոնք ենթակա չեն վիրաբուժական շտկման (131.0- I31.1):
48. Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների) և մազանոթների հիվանդություններ, ախտահարումներ (I70- I78), որոնք առաջացրել են գանգրենոզ նեկրոտիկ և ինֆեկցիոն բարդություններ` չեն ենթարկվում համակարգային ու տեղային բուժմանը և կարիք կա վիրաբուժական` ամպուտացիոն միջամտության:
49. Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ (անկանոնություններ) (Q20- Q28), որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժումների` բերում են պրոգրեսիվող սրտային անբավարարության և ցուցված է վիրաբուժական շտկում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2022

2021