13 Մայիսի 2022, 677 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան հասցեում գտնվող 3 766 088 դրամ վերարտադրման արժեքով 289.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 841,500 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.25 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման
աշխատանքները՝ հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները: