5 Մայիսի 2022, 644 - Լ
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՓՈԽԱԴՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի
4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային
համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ
կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման 3-րդ
կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ճանաչել «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածքից
արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման
նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) փոխադրման օպերատոր
(այսուհետ՝ օպերատոր)։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և օպերատորի միջև Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ
արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝
լաստանավով փոխադրումն ապահովելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն
N 1 հավելվածի։
3. Հաստատել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և օպերատորի միջև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական
ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների
մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի
ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Հաստատել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության
և օպերատորի միջև «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության
միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման
հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը՝ համաձայն
N 3 հավելվածի։
5. Առաջարկել օպերատորին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա
ժամկետում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության
և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել
սույն որոշման համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետերով հաստատված պայմանագրեր և ներկայացնել հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ
կետով հաստատված պայմանագրի կնքումը։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ
հավանության արժանացած միջոցառման մոնիթորինգի իրականացման կառուցակարգ։
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
վարչապետին ներկայացնել լաստանավերի չվացուցակի (հաստատված երթուղիների գրաֆիկի) վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, չվերթները պետք է
լինեն շաբաթական առնվազն մեկ և առավելագույնը երկու անգամ։
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված փոխադրումների վերաբերյալ։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: