Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 642 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաuտանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի
24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ)
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝
լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ
ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը հավանություն տալու մասին»
N 400-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման
մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:».
2) 3-րդ կետի 1-ին ենթակետի «լիազոր ու» բառերը հանել.
3) hավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն
միջոցառման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 2
աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է եզրակացությունը՝ համաձայն
N 3 ձևի, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է
ուղարկում օրենսդրությանը համապատասխան վճարային փաստաթղթերը:»։  

Արխիվ

2024

2023