Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 635 - Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող և «Զանգակատան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հանձնել կազմակերպությանը՝
սեփականության իրավունքով։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում
կազմակերպության հետ համատեղ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագիր։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023