Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 604 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «12-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 9-րդ մասին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝
1) աերոդրոմը հանդիսանում է կառավարվող և ապահովված է օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի թիվ 68-Ն հրամանով սահմանված կարգով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից աերոդրոմին տրամադրվել է սերտիֆիկատ։».
գ. ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
դ. 11-րդ կետից հանել «, որոնց գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան» բառերը,
ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմները, որոնցում շահագործվում են քաղաքացիական օդանավեր, պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման` կոմիտեի կողմից` համաձայն օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի:
Անկախ պատկանելությունից` ինչպես քաղաքացիական, այնպես էլ համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում կոմիտեն իր կողմից սահմանված կարգով անցկացնում է աերոդրոմների ուսումնասիրություններ և վերահսկողություններ, որոնք կարող են լինել՝
1) պարբերական` իրականացվում են տարեկան առնվազն 1 անգամ՝ աերոդրոմի համապատասխանությունը քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին վերահսկելու նպատակով.
2) արտահերթ` իրականացվում են`
աերոդրոմում տեղի ունեցած ավիացիոն միջադեպերի դեպքում,
օդանավ շահագործողների (այսուհետ` օգտագործող) կամ թռիչքներին առնչվող ծառայությունների կողմից դիտողությունների առկայության դեպքում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա,
աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում.
3) սեզոնային՝ ձմեռային ժամանակաշրջանին աերոդրոմի պատրաստականությունը վերահսկելու նպատակով։
Սույն կարգի իմաստով գլխավոր փոփոխություններ են համարվում աերոդրոմի տարրերի երկրաչափական չափերի և արհեստական ծածկույթի, աերոդրոմի լուսաազդանշանային և ռադիոնավիգացիոն համակարգերի փոփոխությունները, աերոդրոմի շրջանում օդային երթևեկության խոչընդոտներ հանդիսացող նոր օբյեկտների կառուցումը:
Ուսումնասիրությունները և վերահսկողությունները կարող են իրականացվել նաև շահագործողի պահանջով` աերոդրոմի սերտիֆիկացման, ինչպես նաև աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:
Ուսումնասիրությունները և վերահսկողություններն իրականացվում են շահագործողի ներկայացուցիչների մասնակցությամբ:»,
զ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝
«12.1. Եթե սույն կարգի 12-րդ կետով սահմանված վերահսկողությունների արդյունքում արձանագրվում են քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և թռիչքների անվտանգությանն առնչվող անհամապատասխանություններ՝ կոմիտեն իրավասու է դադարեցնել քաղաքացիական օդանավերի թռիչքները համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում և դրանք թույլատրել շահագործողի կողմից անհամապատասխանությունները վերացնելուց հետո կատարված ուսումնասիրությունների դրական արդյունքների դեպքում՝ համաձայնություն տալու միջոցով։»,
է. 18-րդ կետի 2-րդ պարբերությունը «Կառավարվող» բառից հետո լրացնել «աերոդրոմի» բառով,
ը. 19-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում շահագործողը տրամադրում է համապատասխան տարածք՝ ռազմական օդանավերի թռիչքների կառավարման խմբի աշխատանքները կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կառավարման խմբին ապահովում է աշխատանքային կետով, որի պատշաճ շահագործման պատասխանատվությունը վերապահվում է կառավարման խմբին։»,
թ. 20-րդ կետի 1-ին պարբերության «4-րդ կետի համաձայն հաստատվում է գլխավոր վարչության» բառերը փոխարինել «5-րդ մասի համաձայն հաստատվում է կոմիտեի» բառերով,
ժ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովումն իրականացվում է՝ համաձայն օրենսդրության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9137 ձեռնարկի մաս 1-ի։».
3) որոշման N 2 հավելվածից հանել «Արզնի» օդանավակայանի աերոդրոմ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023